Տեսադարան

Հայաստանի գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է մի շարք հարցեր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

16.05.2022 | Արթուր Դավթյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

 

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

 

Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

 

Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

 

Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում: