Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.04.2022 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազը. ստորագրվել է համագործակցության հուշագիր

 

Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը:

 

 

Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում:

 

ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:

 

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու և օբյեկտիվ պատճառներով հետաձգվող այցը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ բազմադարյա պատմամշակութային կապերի, Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի դերակատարությամբ պայմանավորված՝ երկու հարևան երկրների միջև զարգացող ջերմ, բարեկամական հարաբերություններին համահունչ, գլխավոր դատախազների հանդիպումները ևս կդառնան առավել հաճախակի:

 

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծելու երկուստեք բարձրացվող՝  իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը: Նա օրինակելի է համարել էլեկտրոնային արդարադատության ներդրման և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման հարցում համատեղ շահագրգիռ աշխատանքը:     

 

Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, այլ նաև երկու երկրների դատախազությունների բարեկամական կապերի ու բարի կամքի հիման վրա: Նա բարձր է գնահատել Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների տեղափոխման, զբոսաշրջության ոլոտրերում վրաց ժողովրդի ու պետության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը: Շեշտվել է հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ հումանիտար խնդիրների լուծման հարցում վրացական կողմի ունեցած ներդրումը:     

 

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր այցը նոր մակարդակի կտեղափոխի դատախազական կառույցների հարաբերությունները: Նա նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրնեի միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում մոտենում է որպես կարևոր հենարանի: Նա համոզմունք է հայտնել, որ իրավական ոլորտում երկու երկրների դատախազությունների համագործակցության խորացումը առավել կխթանի ինչպես այդ կապերի ամրապնդմանը, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին: Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին սիրով հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թբիլիսիում կայանալիք դատախազների միջազգային համաժողովին:  

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միմյանց երկրներում և հատկապես սահմանային անցակետերում երկու պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, սահմանային շրջանների դատախազությունների միջև շփումների մեխանիզմների ստեղծման, հայ-վրացական սահմանին վերահսկողության ուժեղացման, ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ պայքարը կատարելագործելու հետ կապված հարցեր:

 

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:

 

Գլխավոր դատախազները հուշագրի ստորագրումը կարևորել են կողմերի միջև դեռևս 2005թ. կնքված իրավական օգնության և համագործակցության մասին հուշագրից հետո գործակցությունը թարմացնելու, երկկողմ ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու, դատախազների միջև նաև միջնանձնային կապերը խթանելու առումով:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում մշակել և ընդունել հուշագրից բխող կոնկրետ միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները: