Տեսադարան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 18 դիմում՝ 77 7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.04.2022 | Դատարան է ուղարկվել առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ղեկավարի կողմից շուրջ 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրեական գործը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Դատախազական հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված նշված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ն չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ՀՀ հողային օրենսգրքի պահանջները:

 

Մասնավորապես, պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, լեռնահատկացման ակտերի և ընդրքօգտագործման պայմանագրերի հիման վրա համայնքից վարձակալած գյուղատնտեսական նպատակային նշանակության  7,8 հա,  21,4 հա, 7,8 հա  առանձին հողամասերում տևականորեն՝ 2003-ից մինչև 2021թթ., տարբեր ժամանակահատվածներում, իրականացրել են ընդերքի արդյունահանում:

 

Սակայն համայնքի ղեկավարը, ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու կանխարգելելու լիազորություն, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային   օգտագործումը, միջոցներ չի ձեռնարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման փոփոխելու ուղղությամբ: Դրա հետևանքով Արագածավան համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր 10.666.161  ՀՀ դրամ գումարի չափով հողի հարկ:

 

2022թ. փետրվարի 22-ին Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) առաջադրվել է մեղադրանք:

 

Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վերոնշյալ վնասը:

 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնում մեղադրյալ Ա. Պ.-ի լիազորությունները կասեցնելու մասին, որը հաստատվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

 

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: