Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

09.03.2022 | ՔԿՀ աշխատակիցը կալանավորի հետ մտերմացել էր, փորձել կաշառքի դիմաց նրա համար ալկոհոլային խմիչքներ փոխադրել ՔԿՀ. ԱՆ ՔԿ ծառայությանը միջնորդագիր է ներկայացվել

 

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը:

 

Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, Երևան քաղաքում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերիմին և վերջինիցս ընդունել կալանավորված անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության՝ արգելված իր հանդիսացող ալկոհոլային խմիչք նշված ՔԿՀ մտցնելու և նրան փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը:

 

2021թ. նոյեմբերի 21-ին գիշերը նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ և մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաև կաշառքի նշված գումարը:

 

Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ: Սակայն հիմնարկի ծառայողների աչալրջության արդյունքում, նրանց պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են: Այսինքն իր կամքից անկախ պատճառներով նա չի կարողացել խմիչքները փոխանցել կալանավորված անձին:

 

Նշված հանցավոր արարքները կատարելու համար վերջինիս առաջադրվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, իսկ կալանավորված անձի մտերիմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու հատկանիշներով:

 

Հսկող դատախազը հաստատել է մեղարդական եզրակացությունը և քրեական գործը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

 

Քրեական գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցը կալանավորված անձի հետ ձևավորել է մտերիմ հարաբերություններ, տեղեկացրել իր ֆինանսական խնդիրների մասին և վերջինիս պատրաստակամություն է հայտնել իր մտերիմի միջոցով աշխատակցի համար վարկ ձևակերպել:  Այսինքն ՔԿՀ-ի աշխատակիցը անձնական այնպիսի կապեր է հաստատել, որոնք կարող էին խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը: Նման հարաբերություններն ի վերջո նպաստել են նաև հանցանքի կատարմանը:

 

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ծառայության նկատմամբ ոչ բարեխիղճ նման վերաբերմունքի դրսևորումները կարող են հանգեցնել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, նոր հանցագործությունների պատճառ հանդիսանալ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքում նման հանցավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազութունից միջնորդագիր է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին: