Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.12.2021 | Դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով. նաև քրեական գործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի  կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:

 

 Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով:

 

Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ  պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս:

 

Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով:

 

Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում  չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործըթնաց չի իրականացվել:

 

Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:    

 

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինութանը՝ միջոցներ ձեռնարկելու  վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը: