Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.12.2021 | Արթուր Դավթյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մոհամմադ Խալաֆի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

 

Շնորհավորելով հեղինակավոր համաժողովը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Դավթյանը նշել է, որ 1992թ. ՀՀ և ԵԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բազմաշերտ հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, ներկայում գտնվում են բարձր  մակարդակի վրա, ինչին էապես նպաստել է Եգիպտոսի մշակութային, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման մեջ կարևոր ավանդ ունեցող և պետության կողմից արժևորվող հայ համայնքի առկայությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ: Սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:

 

Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Մոհամմադ Խալաֆը իր հերթին ՀՀ գլխավոր դատախազին ողջունել է Եգիպտոս այցելության առթիվ, կարևորել երկու երկրների դատախազությունների միջև գործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպումը իրավապահ մարմինների միջև կապերի հետագա զարգացման ու ամրապնդման նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազական երկու կառույցների միջև կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և դատախազների կարողությունների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության խորացման  հեռանկարներն ու հնարավոր կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Պարոն Մոհամմադ Խալաֆը  ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:

 

 ՀՀ գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը: