Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.12.2021 | Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում. նախապատրաստվում են նյութեր

Դեկտեմբերի 5-ին Լոռու մի քանի խոշորացված  համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 

Նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից և վերաբերում են քվեարկության  գործընթացին:

 

Մասնավորապես, ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

 

  • 4-ը  վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,
  • 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝  Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
  •  

Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

 

Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի  խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել: