Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

10.06.2021 | ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր իրավախախտումների դեմ համակարգված պայքարի ընթացիկ արդյունքներին, այս ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազն ընտրությունների ընթացքի վերահսկելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է համարել արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԱՊՀ դիտորդական խմբի ներկայությունն ու մասնակցությունը: Նա հավելել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում և նշել է այդ նպատակով վերջին շրջանում իրականացված ակտիվ նախաձեռնողական աշխատանքը, ներկայացրել մինչ այս պահը առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, դրանցով իրականացվող ստուգողական աշխատանքների, քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները:

 

Արթուր Դավթյանը դիտորդական խմբին առաջարկել է իրենց առաքելության շրջանակում ցանկացած առերևույթ հանցավոր իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ ստանալու դեպքում դրանք փոխանցել Դատախազությանը՝ հավաստիացնելով, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն անխափան կերպով ապահովում է բոլոր հաղորդումների պատշաճ ստուգումը:

 

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը: Նա փոխանցել է տեղեկատվության փոխանակման միջոցով ՀՀ դատախազության հետ համագործակցելու  դիտորդական առաքելության շահագրգռությունը:

 

Այս առումով հանդիպման արդյունքում ձեռք են բերվել շփումներն աշխատանքային կարգով շարունակելու պայմանավորվածություններ: