Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

30.12.2020 | ՀՀ դատախազության նախկին աշխատակից Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով:

 

Փառք ու խոնարհում հերոսներին: