Տեսադարան

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

03.07.2020 | Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

 

ՀՀ գլխավոր դատախազը  բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և  շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

 

Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի, հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի վերաբերյալ։

 

Անդրադարձ է կատարվել նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։