Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

18.12.2018 | Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: 

 

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել՝ խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու և ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: