Տեսադարան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 18 դիմում՝ 77 7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.09.2018 | Երևանի ավագանու ընտրության օրը արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ: Դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ:  Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք: 

 

Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներից 14-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 30-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, որոնք  պայմանավորված են եղել հիմնականում ընտրացուցակների կազմման կարգից քաղաքացիների ցածր տեղեկացվածությամբ, 21-ը՝ կրկնակի քվեարկությանը, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 32-ը՝ այլ:  

 

Ահազանգերի ուսումնասիրությունը վկայել է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել է ընդհանուր, վերացական բնույթ: Նմանատիպ 98 հաղորդուներում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

 

31 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: