Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.06.2018 | ՀՀ դատախազության շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Սիրելի մանուկներ, ՀՀ դատախազությունը սրտանց շնորհավորում է ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որն իրականում բոլորիս համար դարձել է ամենազվարթ, գունագեղ և պայծառ տոն:

 

Մեր երկրի զարգացման գրավականներից մեկը ձեր կենսախինդ բարօրության ապահովումն է, ձեզ համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ոչ միայն կարողանաք լիարժեք ինքնաիրացվել, այլև ձեր ընտանիքների, հասարակական աջակցության և օժանդակության ներքո ձևավորվել ու կայանալ որպես անհատ և մեր երկրի ապագա արժանի քաղաքացի:

 

Դրա նախադրյալներից մեկը ձեզ սխալ, հասարակության և հենց ձեզ համար երբեմն վտանգավոր ու անցանկալի ճանապարհով ընթանալուց, գիտակցաբար, իսկ շատ դեպքերում անգիտակցաբար տարատեսակ զանցանքների և հանցանքների կատարումից զերծ պահելն է,  ձեզ հնարավոր ճնշումներից, բռնությունների ենթարկվելուց պաշտպանելը, որը մեր՝ իրավապահ մարմիններիս հիմնական պարտականություններից է:

 

ՀՀ դատախազության համար առաջնային է երեխաների քրեաիրավական պաշտպանության լիարժեք ապահովումը, հանցածին գործոնների, երեխաներին հանցագործությունների կատարման կամ դրանցում ներգրավման պատճառների ու պայմանների համակողմանի վերհանումը, շահագրգիռ պետական մարմինների ու հասարակական միավորումների հետ ամենասերտ համագործակցությամբ դրանց վերացումը:

 

Հատկապես շնորհավորում ենք մեր այն երեխաների տոնը, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են անազատության մեջ: Նրանց մաղթում ենք առողջություն, ուղղվելու, սխալներն այլևս չկրկնելու խորը, անշրջելի գիակցում և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և կյանքում սեփական արժանապատիվ տեղը գտնելու լուսավոր ապագա: