Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

30.05.2018 | Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական օգնության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հաշվի առնելով հարևան բարեկամ երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելությունները, գլխավոր դատախազները շոշափել են նաև Հայաստանում և Վրաստանում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, միջազգային հանցավորության դեմ  համատեղ պայքարի կառուցակարգերը կատարելագործելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին իր հրավերն ընդունելու և դատախազության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար՝ նշելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանք գործադրել երկու երկրների դատախազական համակարգերի միջև շփումներն առավել ակտիվացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներով գործաակցությունը խորացնելու ուղղությամբ:   

 

Շնորհավորելով պարոն Շոթաձեին Վրաստանի անկախության, ինչպես նաև երկրի դատախազության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ մեծ խորհուրդ կա, որ դրացի բազմադարյա ժողովուրդներն այս օրերին միասին են կիսում անկախության նվաճման հոբելյանական տոները՝ ինչը պարտավորեցնում է ավելի սերտացնել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջը սիրով հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հուլիսին կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

 

ՀՀ գլխավոր դատախազը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում՝ մասնակցելու այդ երկրի դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: