Տեսադարան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

17.05.2018 | Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝  հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել: Ելնելով այն հանգանքից, որ խախտումների մի մասն իրենց մեջ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ համապատասխան փասատթղթերն ուղարկվում են մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու ցուցումով հետաքննության և նախաքննության մարմիններ ուղարկելու նպատակով:

 

Արդյունքում մասնավորապես ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն, չունենալով անհրաժեշտ վավերապայմանները, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությամբ 2013 թվականի օգոստոսին դիմում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում երինջներ ստանալու համար: Նրա կողմից տրամադրվել են ոչ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, որ Արարատ գյուղի տարածքում առկա է 50 գլուխ կովերի համար կառուցված մեքենայացված անասնագոմ, որին կից գործում է կաթի վերամշակման արտադրամաս, ինչպես նաև 10 հա հողատարածք, որը կարելի է օգտագործել որպես կերարտադրության բազա: Բացի այդ, վստահություն ստեղծելու համար ներկայացրել է տեղեկանք, որ անասնապահությամբ զբաղվելու նպատակով վարձակալել է մեկ այլ բնակչին պատկանող անասնագոմը:

 

 Այդ և ներկայացված այլ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Գ.Հ.-ին 2016թ. ապրիլին հանձնել է 46.531.720 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 41 գլուխ Շվից ցեղի տոհմային երինջներ, ինչի վերաբերյալ նրանց միջև կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր: Սակայն ստանալով երինջները՝ Գ.Հ.-ն պահել է դրանք այլ վայրում և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը վաճառել է՝ տնօրինելով գումարը և չկատարելով պայմանագրով ստանձնած պարտավորությունը:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ, և դրանով կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: