Տեսադարան

ԻԻՀ գլխավոր դատախազի այցը ՀՀ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

27.04.2018 | Տավարաբուծության պետական ծրագրի իրականացման գործընթացում հայտնաբերված խախտումների փաստերով նյութեր կնախապատրաստվեն

ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել է 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությում իրականացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի ստուգման արդյունքները,  որոնցով արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

 

Պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ են հաշվի առնվել երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի պատշաճ իրականացման համար չեն կիրառվել համապատասխան հսկողական մեխանիզմներ:

 

Արդյունքում, մի շարք դեպքերում ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև վերջիններիս մոտ ընդհանրապես առկա չեն ծրագրով ձեռքբերված երինջները:

 

Մասնավորապես Ֆիզիկական անձ Ա. Մ.-ն (գործունեության վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ), 2015թվականին ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել:

 

Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 5 մլն. 674 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 5 գլուխ երինջ և ձեռքբերված երիջները շահառուի մոտ առկա չեն:

 

Ֆիզիկական անձ Գ. Հ.-ն, (գործ. վայրը՝ ՀՀ Արարատի մարզ), 2016թ.-ին ձեռք է բերել 46 մլն. 531. հազ դրամ ընդհանուր արժողությամբ 41 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել այն պարագայում, որ  ձեռքբերված 41 գլուխ երինջները շահառուի մոտ առկա չեն:

 

Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արարատի մարզերի դատախազություններ:

 

Վերահսկիչ պալատից ստացված նյութերում առկա են նաև պարտավորությունների չկատարման բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով ուսումնասիրությունները շարունակվում են: