Տեսադարան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

26.04.2018 | Համացանցի միջոցով հանցագործությունների 2 դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից  փոխանցված ընդհանուր 88490 եվրո գումարը։

 

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Անհայտ անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Բացի դրանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված մեկ այլ նյութերով պարզվել է, որ անհայտ անձը 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի տիրացել է օգտատեր Հ. Ս.-ի  «Instagram» և «Facebook» սոցիալական ցանցերի անձնական էջերին և փոփոխելով գաղտնաբառը՝ վերջինիս զրկել է դրանք օգտագործելու հնարավորությունից:

 

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Անհայտ անձի կողմից Հ. Ս.-ի համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Վերոնշյալ երկու քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: