Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.04.2018 | Զանգվածային միջոցառումների ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 30-ից ավելի անձի նկատմամբ հարկադրանքի միջոցներ են կիրառվել

Սկսած ապրիլի 13-ից՝ մայրաքաղաքում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ: Մասնավորապես բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություններ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:

 

Այդ դեպքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում տարբեր հանցագործություներ կատարելու կասկածանքով հարկադրանքի միջոցներ են կիրառվել 3 տասնյակից ավելի անձանց նկատմամբ:

 

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է որ, զանգվածային միջոցառումների կազմակերպիչների, առանձին մասնակիցների գործողությունները, բացի կազմակերպված բնույթի հանցավոր դրսևորումներից, նաև նպաստում են լոկալ, հանրության համար վտանգ ներկայացնող արարքների կատարմանը: