Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

02.02.2018 | ՀՀ զինվորական դատախազն այցելել է կայազորների զինվորական դատախազություններ. քննարկվել են գործունեության 2017թ. արդյունքները

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը  2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում այցելել է զինվորական դատախազության բոլոր կայազորային դատախազություններ: Ռազմական ոստիկանության, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ համապատասխան տարածքային ստորաբաժանումների, ՀՀ և ԱՀ զինված ուժերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2017թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, շարժընթացին, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող հետաքննության և նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրներ:

 

Կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորում տեղակայված զորամասերում և այնլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, դրանց առավել արդյունավետությանը խոչընդոտող խնդիրների մասին:

 

Մասնավորապես առանձին կայազորների զինվորական դատախազների կոմից նշվել է, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

 

Արձանագրվել են դեպքեր, երբ կատարված հանցագործությունները եղել են սպայական անձնակազմի կողմից թույլ տրված թերությունների կամ իրավախախտումների հետևանք: Դրանցից են, մասնավորապես, զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները, որոնք երբեմն հանգեցրել են զորամասը կամ ծառայության վայրը լքելուն: Դրանց իրական պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանների բացահայտումը, հանցագործություն կատարած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելը զգալիորեն կրճատում ու նվազեցնում են նշված բնույթի հանցագործությունները:

 

Այս հիմնահարցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և զինծառայողների հետ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը ոչ միայն տեղերում օպերատիվ իրավիճակին ծանոթանալու, այլև սպաներին և հատկապես զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծի դրսևորման քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս:

 

Հանցագործությունների կանխման տեսանկյունից Վահե Հարությունյանը նաև հանձնարարել է  արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում պարտադիր հատուկ ուշադրություն դարձնել նաև հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով:

 

Կայազորների զինվորական դատախազություններում անցկացված քննարկումների ընթացքում ՀՀ զինվորական դատախազը շեշտել է նաև քրեական վարույթի շրջանակներում զինծառայողների իրավունքների և ազատությունների երաշխավորումը: Վահե Հարությունյանն անհրաժեշտ է համարել հատկապես ՀՀ  գլխավոր դատախազության կոլեգիայի սահմանած նոր մոտեցումներին համապատասխան՝ հակընդեմ հարցման իրավունքի հստակ ապահովումը, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու, խափանման միջոց կալանավորման ժամկետների երկարաձգման՝ դատարան ներկայացվող միջնորդությունների բավարար հիմնավորվածությունն ապահովելու օրինականության նկատմամբ դատախազական հսկողության էֆեկտիվության բարձրացումը:

 

Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Վահե Հարությունյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ: