Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

09.11.2017 | Առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 52 հաղորդում. 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր: Բացի դրանցից, նոյեմբերի 9-ի դրությամբ ստացվել է ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ևս 5 հաղորդում: Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

 

 Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող ընդհանուր 52 հաղորդումներով և ահազանգերով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հարուցվել է 1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):  

 

40 հաղորդման և ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

 

 Մնացած 11 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: