Տեսադարան

Հարցազրույց Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.10.2017 | Կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու  և ստանալու դեպքի առթիվ:


Քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող  Ի. Ռ-ն  և  Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից և արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումար:


Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից  պահանջել  է ևս 500 ԱՄՆ դոլար:


Ապօրինի գործողությունների արդյունքում ձևակերպվել է  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաև ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաև դասապրոցեսներին մասնակցությունը  և դրական քննական գնահատականներ ստանալը:


Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:


Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը: