Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

06.05.2017 | Իջևանում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության  թիվ 5-րդ պահաբաժնի  տարածքում  83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

 

Տավուշի մարզի դատախազը  հանձնարարել է  ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում  ապօրինի հատվել է  4. 170. 000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14.310.000 ՀՀ դրամի վնաս:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,  Տավուշի մարզի դատախազությունում  հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին: