Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

03.05.2017 | Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 19 քրեական գործեր

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ:

 

Դրանցից՝


1. 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ):
Նշված հոդվածով հարուցված քրեական գործերից՝


-  մեկով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
-  մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.
- 10 քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից
- 8 քրեական գործ 8 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել  մեղադրական եզրակացությամբ.
- 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ.
- մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

 

2. 3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
Նշված գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել և երեք գործերով էլ նախաքննությունը շարունակվում է:

 

3. 3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):
 Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել են և երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ մեկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

 

4. 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, նախաքննությունը շարունակվում է: