Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

22.04.2017 | Ռուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ

Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ  միջոցառումներ՝ դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու,  բազմակողմանի, օբյեկտիվ  եւ լրիվ քննություն  ապահովելու նպատակով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: