Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

10.04.2017 | Փարպիում կայացած քվեարկության գաղտնիությունը խախտելու փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը 02.04.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:

 

Նույն օրը հիշյալ գրությունն ուղարկվել է Արագածոտնի  մարզային քննչական վարչություն’ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

 

07.04.2017թ.֊ին Արագածոտնի մարզի դատախազություն է ստացվել թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումն' Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի վերաբերյալ տեսանկարահանող սարքերի արխիվային նյութերը' արձանագրել է, որ թիվ 17/21 ընտրատեղամասում առկա են բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ և ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն և հետևության է հանգել, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջների խախտում:

 

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով 06.04.17թ. կայացված որոշումը Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի կողմից 07.04.2017թ. վերացվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով /քվեարկության գաղտնիությունը խախտելը/ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու: