Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

24.03.2017 | ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի  նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:

 

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:

 

Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա  պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

 

Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը, ընդգծելով  քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:

 

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել  զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն  իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

 

 

Կենսագրություն

 

Ծնվել է 1971թ.-ի  հունիսի 28-ին Երևանում:
 
Մասնագիտական գործունեություն
 
2017թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի  հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
07.11.2016թ.-23.03.2017թթ         ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական
04.07.2015-05.11.2016թթ  ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
13.02.2015-04.07.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ
31.12.2013-13.02.2015թթ.  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ
28.12.2013-31.12.2013թթ.   ՀՀ ոստիկանության ՔԳՎ  Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ
25.07.2012-05.09.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
30.11.2007-25.07.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ                     
11.01.2007-30.11.2007թթ.  ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ
12.01.1999-11.01.2007թթ.            Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ 
11.07.1997-12.01.1999թթ.            Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ 
1994-1996թթ.        Ծառայել է ՀՀ զինված ուժերում
 
Կրթություն
1989-1994թթ.        ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
 
Արդարադատության I դասի խորհրդական է, ամուսնացած է, ունի երեք որդի: