Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

22.03.2017 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազությունում  ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Ասլանյանն ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած  ԱՊՀ դիտորդական  խմբի ղեկավարի տեղակալ պարոն Եվգենի Սլաբադային:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ու անցկացման խնդիրներին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքով  ամրագրված փոփոխություններին:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, կարևորելով ԱՊՀ դիտորդների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների դերը,  վստահեցրել է, որ  դատախազությունն իր լիազորությունների շրջանակում, կանի ամեն ինչ,  որպեսզի առաջիկա ընտրությունները անցկացվեն օրենքի շրջանակում  և միջազգային նորմերին համապատսխան:

 

ԱՊՀ  դիտորդական խմբի ղեկավարի տեղակալը ներկայացրել է իրենց դիտորդական առաքելության  իրականացման ընթացքը, նշել , որ արդեն այցելել են Հայաստանի մի շարք մարզեր՝ տեղում ծանոթանալու բուն քվեարկության գործընթացին:

 

ԱՊՀ դիտորդը, կարևորելով մամուլի ազատությունը մեր երկրում,  նշել է, որ նախնական դիտարկումներով նախընտրական քարոզարշավը անցնում է օրենքի տառին համապատասխան:

 

Հանդիպմանը ներկա ՀՀ գլխավոր դատախազության  ՀԿԳ վարչության պետի տեղակալ, աշխատանքային խմբի անդամ Սևակ Հովհաննիսյանը,  ներկայացրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի՝ մինչ  այժմ իրականացրած աշխատանքները: