Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

09.03.2017 | Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

2017 թվականի  մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

 

2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր նախապատրաստելու համար:

 

Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի կողմից: Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ. Ս.-ն, չցանկանալով  որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

 

 Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում:

 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: