Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

07.03.2017 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանը  մարտի 6-ին  հանդիպել է Երևանի պետական համալսարանի  իրավագիտության ֆակուլտետի  ուսանողների հետ:

 

Ողջունելով ուսանողներին՝ Արթուր Դավթյանը  կարևորել է նրանց հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումները:  

 

Արթուր Դավթյանը կարևորել է ուսանողների՝ տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու անհրաժեշտությունը` այդ նպատակով առաջարկելով կոնկրետ միջոցառումների իրականացում:

 

ՀՀ գլխավոր դատախազն ուսանողներին առաջարկել է ներկայացնել դատախազական համակարգին վերաբերող իրենց մոտեցումները և պատկերացումները, որոնք հաշվի կառնվեն բարեփոխումներ իրականացնելիս:  

 

Գլխավոր դատախազը ուսանողների հետ հանդիպմանը  ներկայացրել է դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող օրենսդրական, կազմակերպա-իրավական մեխանիզմների զարգացման ընթացքը, հեռանկարները, մասնավորապես, հատուկ անդրադարձ կատարելով միջդատական վարույթում դատախազի դերին՝ որպես հանրային և մասնավոր շահերի միաժամանակյա և համաչափ ապահովման երաշխավորի:

 

Գլխավոր դատախազն,  անդրադառնալով «Դատախազության մասին օրենքի»  նախագծի մշակմանը, ներկայացրել է օրենսդրական այդ փոփոխության հիմքերը, անհրաժեշտությունը, նոր իրավակարգավորումների տրամաբանությունն ու սկզբունքները:

 

Հանդիպմանը գլխավոր դատախազը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են դատախազների լիազորություններին, օպերատիվ հետախուզական մարմինների նկատմամբ դատախազական հսկողությանը, քրեական հետապնդման ոլորտում  իրավապահ մարմինների համագործակցությանը և դատաիրավական բարեփոխումներին:

 

Հանդիպման ավարտին գլխավոր դատախազը ապագա իրավաբաններին հորդորել է հետևողականորեն և ջանասիրաբար հարստացնել տեսական գիտելիքների պաշարը, հետևել երկրում ընթացող իրավական գործընթացներին, միջազգային-իրավական մոտեցումների զարգացմանը, ակտիվություն ցուցաբերել իրենց ներգրավվածությամբ կազմակերպվող միջոցառումներին՝ երկրում  դատաիրվական ոլորտի շարունակական  բարելավմանը նպաստ բերելու և այն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար:  

 

(Տեսանյութ)