Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

16.02.2017 | Տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության փորձի փոխանակում» թեմայով սեմինար

Փետրվարի 16-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության  նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության փորձի փոխանակում» թեմայով սեմինար:

 

Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռհանցագործությունների կատարման  եղանականերին և դրանց դեմ պայքարի միջոցներին ու մեխանիզմներին՝ համացանցի տարածմանը զուգընթաց ևս մեկ անգամ կարևորելով միջազգային համագործակցությունը՝ տվյալ տեսակի հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ:

 

Կողմերը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխման և բացահայտման գործում առկա խոչընդոտները և դրանց հաղթահարմանն  ուղղված միջոցառումները:

 

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ներկայացնելով հանցագործությունների այս տեսակի դեմ պայքարում ունեցած փորձը, ևս մեկ անգամ ընդգծել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար վերանայվում են նման հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմներն ու սկզբունքները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին: