Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

07.02.2017 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 

Ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել  է  Հայաստանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը:  Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում ևս համապատասխան կառույցների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ներուժ կա:

 

Դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջադին ևս կարևորել է Հայաստանի և Իրանի դատախազությունների և իրավապահ այլ  կառույցների համագործակցությունը,  հաշվի առնելով նաև հանգամանքը, որ երկու երկրների միջև անցագրային ռեժիմի  դյուրացման արդյունքում զգալիորեն աճել է  Հայաստանի և Իրանի քաղաքացիների փոխայցելությունների թիվը: Դեսպանը  շատ արդյունավետ է գնահատել արդեն իսկ ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունների  շրջանակում, հայ-իրանական սահմանին քաղաքացիներին այցելության  երկրի օրենսդրությանը ծանոթացնելու գործընթացը:

 

Հանդիպման  ընթացքում քննարկվել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, դատապարտյալների հանձնմանը առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում  պատրաստակամ է ավելի սերտորեն  համագործակցել իրանական կողմի հետ՝  ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ՝   ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար իրավական պատշաճ պաշտպանության կազմակերպման նպատակով:  Երկուստեք նշվել է  այս ուղղությամբ իրավապահ մարմինների  հետևողական աշխատանքի կարևորությունը:  Կողմերը պատրաստակամություն են հայտնել  էլ ավելի ամրապնդել փոխադարձ համագործակցության կայուն հիմքերը:

 

ՀՀ-ում  ԻԻՀ դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ԻԻՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջադիին Իսլամական հեղափոխության  38-րդ տարեդարձի և երկու երկրների միջև դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:

 

Հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ  համագործակցության ուղղությամբ  իրականացվելիք աշխատանքների շուրջ: