Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

30.01.2017 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը այցելել է Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազություն, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված  աշխատանքները:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ր. Ասլանյանը, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Զեկույցով հանդես է եկել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը՝ ներկայացնելով նախորդ տարում կատարված աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը  տվել է նաև հանձնարարականներ: