Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

27.01.2017 | Դատախազի ցուցումով բժիշկը ձերբակալվել է

Բժշկական հաստատությունում  երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում   ձեռք բերված փաստական տվյալներով անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա  դատախազի ցուցումով ձերբակալվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ա.Կ.-ն:

 

Հիշեցում. 2017 թվականի հունվարի 25-ին ՀՀ ՔԿ-ում  ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Կապանի ԲԿ ՓԲ ընկերության բժշկի կողմից նշված բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու փաստի առթիվ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: