Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

26.01.2017 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը  կարևորել  է արդյունավետ համագործակցությունը նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող  ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում:

 

ՀՀ-ում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  նշել է, որ ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

 

Դեսպան Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին նման նախաձեռնության համար, պատրաստակամություն է հայտնել  համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին:

 

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել  ՀՀ դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցությունը շարունակել աշխատանքային ընթացակարգով: