Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

26.01.2017 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:


Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում  հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների  համագործակցությամբ  իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը  վերաբերող հարցեր:


Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների  ապահովումը: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել  այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը:


Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: