Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.12.2016 | Դատախազը հաստատել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրական եզրակացությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ  Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:


 Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: