Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

11.10.2016 | Պարզաբանում

 ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում արված հայտարարությանը, թե «...Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում... »,  տեղեկացնում է.

 

 Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով  (ինչպես նշել է Է. Մարուքյանը)  դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:

 

 Դատախազի վարքագծի կանոնագիրքը հստակ սահմանում է. «...Դատախազը չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև որևէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ...»:  Դատախազությունը հետևողական է, բոլոր աշխատակիցների կողմից սույն կանոնի խստիվ պահպանմանը:

 

 Անընդունելի համարելով հանրության շրջանում թյուրընկալումների տեղիք տվող, չփաստարկված և վարկաբեկող տեղեկատվության տարածումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է  քաղաքացիներին, պաշտոնյաններին, առավել ևս՝ իրավաբաններին, որոնք տիրապետում են իրավական բոլոր ընթացակարգերին, զերծ մնալ չհիմնավորված և ոչ փաստարկված հայտարարություններից, որևէ դատախազի գործունեության վերաբերյալ առերևույթ իր լիազորությունները շրջանցելու հիմնավոր տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն՝  վստահեցնելով, որ ներկայացված տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով քննարկման և իրավական գնահատականի կարժանանա: