Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

10.10.2016 | Գեղարքունիքի մարզի 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և համայնքի ղեկավարի թեկնածուի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ

 2016թ. հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի թիվ 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Մ.-ին նույն համայնքի ղեկավարի թեկնածու Հ.Ս.-ն սպառնացել է ընտրությունների արդյունքներն իր օգտին չլինելու դեպքում հաշվեհարդար տեսնել, այնուհետև, հոկտեմբերի 4-ին՝ ձայների վերահաշվարկից հետո, համայնքի ղեկավարի պաշտոնում չընտրված Հ.Ս.-ն  շարունակել է Ս.Մ.-ին ուղղված իր սպառնալիքները:
 Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ: