Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

02.10.2016 | Ուսումնասիրվել է ավելի քան 350 տեղեկատվություն ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ

  ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է  ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ/: Դրանցից 175-ն  ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: