Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

19.09.2016 | Կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին, ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է դատախազական գործունեության կազմակերպման և իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությունները:

 

Գլխավոր դատախազը կարևորել է մինչդատական վարույթում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու մինչդատական վարույթի արդյունավետության, որակի ապահովումը՝ այս հարցում կարևորելով իրավապահ բոլոր մարմինների՝ հանցավորության դեմ օբյեկտիվ պայքարի արդյունավետությամբ շահագրգիռ, առողջ և հետևողական համագործակցության ապահովումը: Ա. Դավթյանն առանցքային խնդիր է համարել նաև դատախազական գործառույթների իրականացման կանխատեսելիության, միասնականության, դրանով իսկ իրավական որոշակիության ապահովումը: 

 

 Գլխավոր դատախազը շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության ջանքերն առավել ակտիվացնելու, ինչպես դատախազության համակարգում, այնպես էլ հասարակական հարաբերությունների այլ ոլորտներում,  այդ նպատակով  իր զինանոցում եղած ողջ գործիքակազմը օգտագործելու անհրաժեշտությունը:  
 Դատախազական համակարգի  գործունեության առաջնահերթությունների շարքում ընդգծվել է համակարգի աշխատանքի հրապարակայնության, թափանցիկության, օրենքով թույլատրելի առավելագույն մակարդակի ապահովումը: Նիստի ընթացքում քննարկվել է համակարգի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: