Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

09.09.2016 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստին

 Սեպտեմբերի 7-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստը, որին մասնկացել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Ե. Ավագյանը: 
 Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը հանդես է եկել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության նկատմամբ դատախազական հսկողություն» թեմայով զեկույցով: 
 ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազները քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողությանը վերաբերող հարցեր և ընդունել են հայտարարություն, ուսումնասիրել են հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, ընտրությունների ժամանակ օրինականության պահպանման վերաբերյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: