Տեսադարան

ԻԻՀ գլխավոր դատախազի այցը ՀՀ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.08.2016 | Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների  ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում  ներքաշելու  վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝  նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի  գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ: