ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկրների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը: Քննարկվել են հանցագործությունների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունն ու համապատասխան քայլեր ձեռնարկել այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: