Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.07.2016 | Մոսկվայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը

 ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ից 7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այցի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը,  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը` գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն այսուհետ էլ ավելի կզարգանա:
 ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմանի համագործակցության զարգացման համար:
 Յուրի Չայկան ընդգծելով նման  ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝  նշել  է, որ դրանք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում  միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում:   
 Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի լայն շրջանակ: