Տեսադարան

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում գործունեության արդյունքները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.07.2016 | Հուլիսի 1-ը դատախազության աշխատակցի օրն է

 ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 98-րդ տարեդարձին: Նիստին ներկա էր նաև ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը: 
 Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլի սկզբին Արդրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը: 
 Ամփոփելով նախորդ տարին, գլխավոր դատախազը փաստեց, որ նախորդ տարվա ընթացքում դատախազությունն արձանագրել է լուրջ առաջընթաց. «Մենք կայուն հիմքեր ենք դրել արդարացնելու այն սպասելիքները, որոնք ունի հասարակությունը մեզնից և ունենք ինքներս մեզնից: Դատախազության հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացել է որակը՝ և՛ նախաքննության, և՛ մեղադրանքի պաշտպանության»: 
 ՀՀ գլխավոր դատախազը՝ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական համակարգի աշխատակիցներին ամբողջ ներուժով աշխատելու համար, մաղթեց, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշելիս դատախազական համակարգի յուրաքանչյուր աշխատող իր մեջ հպարտանալու առիթ ունենա՝ թե՛ իր կատարած աշխատանքի, թե՛ իր գործընկերոջ կատարած աշխատանքի համար: ՀՀ գլխավոր դատախազը ընդգծեց, որ յուրաքանչյուր դատախազի պատասխանատու, ազնիվ և արդյունավետ աշխատանքը մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությանը: 
 Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի և պետական մյուս կառույցների ղեկավարների կողմից պարգևների, շնորհակալագրերի, հուշանվերների արժանացան ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվեցին նաև արտահերթ դասային աստիճաններ, մեդալներ և կրծքանշաններ: