Տեսադարան

Ադրբեջանի ԶՈւ-ի կատարած հանցագործությունները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

12.05.2016 | ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

 Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգորի Անդրանիկի Պողոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ` ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:
 ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Ստեփանի Գոյունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
  Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: