Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

12.05.2016 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիպում մայիսի 10-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողներ Ջուզեպե Գալատիի, Ալան Միլի և հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ն. Միսակյանը, միջազգային իրավական կապերի բաժնի պետ Ե. Ավագյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին, վերջիններիս ուսումնասիրման ընթացքին և իրավական գնահատականներին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանն ընդգծել է, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որն ըստ անհրաժեշտության աշխատում էր հատուկ ռեժիմով:
Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի թեման և դրա հնարավոր իրավական հետևանքները:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ներկայացուցիչների նախաձեռնությամբ քննարկվել են նաև ՀՀ-ում մարդու իրավունքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, դրանում դատախազության դերին վերաբերող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: