Ապրիլի 22-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Հարուցվել է 78 քրեական գործ, 45 քրեական գործ 48 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 48 քրեական գործով 51 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 28 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական և հետաքննական մարմինների կողմից 503 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 33 քրեական գործով 36 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: