Տեսադարան

Ադրբեջանի ԶՈւ-ի կատարած հանցագործությունները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.04.2016 | ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

     ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված՝ «Հարգելի ընկերներ Այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ 2. Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում.......», գրառման վերաբերյալ (որը արտատպվել է նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում) տեղեկացնում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ վերոնշյալ տեղեկատվության իսկությունը ստրուգելու և ընթացքը լուծելու նպատակով: