Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

23.02.2016 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի պլանավորած Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում իրականացվող օժանդակության ծրագրերի կարիքների գնահատման խմբին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քրեական արդարադատության ոլորտի զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները: 
 Է. Բաբայանը կարևորել է համագործակցությունը, փորձի փոխանակումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ քննարկումները, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից: Գլխավոր դատախազի տեղակալը, հիշեցնելով  ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը, որի ընթացքում երկրի ղեկավարը կարևորել է կուռուպցիայի դեմ շարունակական պայքարը, ընդգծել է, որ այդ առումով չափազանց կարևոր է միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի համալրումը:  
 ԱՄՆ պետքարտուղարության գնահատման խմբի անդամներ Ջ. Կուրոդան և Ռ. Մանսուրին պատրաստակամություն են հայտնել աջակցել փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը: Քննարկվել է նաև ՀՀ և ԱՄՆ արդարադատության համակարգի  տարբեր կառույցների հետ համատեղ աշխատանքի, համագործակցության ռազմավարության մշակմանն առնչվող, ինչպես նաև  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: